Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Միջոցառում` Դինքի անունը կրող երևանյան դպրոցում

Միջոցառում` Դինքի անունը կրող երևանյան դպրոցում
19.09.2014 | 11:15

Հրանտ Դինքի ծննդյան 60-ամյակի առթիվ հիշատակի միջոցառում է կազմակերպվել պոլսահայ խմբագրապետի անունը կրող Երևանի թիվ 44 դպրոցում։ «Ապրած ու չապրած տարիներ» խորագրով միջոցառմանը ներկա են եղել մեծաթիվ հյուրեր՝ Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, ընտանիքի այլ անդամներ, պոլսահայ երգչուհի Սիպիլը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Երևանի ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը և ուրիշներ։

Դպրոցի սաները հյուրերին դիմավորել են Հրանտ Դինքի՝ իրենց նկարած դիմանկարների ցուցադրությամբ և ազգագրական երգ ու պարով։
Ռաքել Դինքը նշել է, որ շատ հուզիչ է այս կապակցությամբ գտնվել Երևանում, Հրանտ Դինքի անունն ու գործունեությունը հավերժացնեղ դպրոցում և երեխաների աչքերով տեսնել ու շուրթերից լսել Դինքի մասին։

Դիտվել է՝ 1012

Մեկնաբանություններ